Վատ չի, գիտե՞ս, երբ Հայաստանում արդեն 5-րդ համաժողովն է կազմակերպվում: Ողջ Սփյուռքից ժամանում են հայտնի ու անհայտ հայ մարդիկ, գործարարներ ու մտավորականներ, գիտնականներ ու կուսակցականներ, ջհանդամը, թե միլիոնների հետ կապված չեն այդ միջոցառումները:
Նոյեմբերին Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին G20-ի երկրների կարծիքները բաժանվում են: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը:
ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող էր զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ լիներ երկրում ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին նա ասել է «Le Monde» -ին տված հարցազրույցում:
Ֆրանսիայում բանջարեղենի մշակմամբ զբաղվող ֆերմերներն այրել են հարկային ծառայության գրասենյակը՝ Բրետանի Մորլո քաղաքում: Նրանք բողոքել են ընդդեմ կենսամակարդակի անկման:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 կազմակերպության շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:
Շուրջ 75 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ընթացքում ծանոթանում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, դիմելու մանրամասներին, ինչպես նաև մրցույթի շրջանակներում հայտարարված անվանակարգերին։
Մեծ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի Շոտլանդիայի բնակիչների կարծիքին, ովքեր կողմ են արտահայտվել Թագավորության կազմում այդ շրջանի մնալուն՝ ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...